Մանրէազերծված իզոտոնիկ ծովի ջուրը նպաստում է քթի լորձաթաղանթի նորմալ ֆիզիոլոգիական վիճակի պահպանմանը: Բաղադրության մեջ ներառված միկրոտարրերը բարելավում են թարթիչավոր էպիթելի գործառույթը, ունեն հակաբորբոքային, մաքրող, խթանող, վերականգնող ազդեցություն քթի լորձաթաղանթի վրա: